Թուրքիայում տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Օգոստոսի 20-ի գիշերը` թուրքական ժամանակով ժամը 2։08-ին, Թուրքիայի Դիադին շրջանի Յենի Չադըր գյուղում 3,5 կմ խորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ, հաղորդում է Anadolu-ն:

Մինչ երկրաշարժը մոտ 23 ցնցում է արձանագրվել։ Ըստ Բողազիչիի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի՝ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ։ Տեղական իշխանությունների հավաստմամբ` զոհեր և ավերածություններ չկան։

Մեկնաբանել