Գործուղումների բյուջեն կավելանա

2022-ի համար նախատեսված արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության, ինչպես նաև Հայաստանից գործուղումների ծախսերը սպառվել են ու կառավարությունը մտադիր է նոր միջոցներ հատկացնել այս նպատակներով։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգից։

Ինչպես որոշման հիմնավորումներում նշել է ֆինանսների նախարարությունը, արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության բյուջեն կավելացվի 180 միլիոն դրամով, իսկ Հայաստանից գործուղումներինը՝ 30 միլիոն դրամով։

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ​​պատվիրակությունների ընդու­նելությունների և պաշտոնական գործուղումների գծով ՀՀ վարչապետի որոշումներ կան, որոնք պետք է ֆինանսավորվեն։ Ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության պահուստային ֆոնդից։