«Սերունդը» խթանում է ծնելիությունը Արցախի համայնքներում

Նարեն Եղցահողի նոր բնակիչն է։ Նա «Սերունդ» հիմնադրամի առաջին շահառուն է։ «Սերունդ» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի հունվարին․ նպատակն է՝ խթանել ծնելիությունը Արցախի ու Հայաստանի այն համայնքներում, որտեղ կան ժողովրդագրական խնդիրներ։ Նախաձեռնության առաջին շահառու համայնքները Արցախի Շուշիի շրջանի Եղցահող և Մարտակերտի շրջանի Չարեքտար համայնքներն են։ Եղցահողում ու Չարեքտարում յուրաքանչյուր նորածին կդառնա ծրագրի շահառու։ Նորածինների մայրերը 16 տարի 8 ամիս շարունակ կստանան ամսական 50 հազար դրամ։ Բայց գյուղը լքելու դեպքում այլևս չեն կարողանա օգտվել ծրագրից։

Մեկնաբանել