Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա․ Բայրամով

Ռուբեն Վարդանյանը պետք է լքի Լեռնային Ղարաբաղը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական բնույթ է կրում, որին անհապաղ պետք է վերջ դրվի։ Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը, նա վերաինտեգրմանը խանգարում է»,- դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ մինչև Լեռնային Ղարաբաղ Ռուբեն Վարդանյանի մեկնելը եղել են «դրական շփումներ, նախագծեր»։

Մեկնաբանել