Մեծ պատերազմ է սպասվում, Իրանն ասում է՝ դուք չկռվեք, ես եմ կռվելու. Սամվել Բաբայան

Պետք է ձևավորել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք, որը թույլ կտա ապագայում խուսափել տարածաշրջանում Իրանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի պատերազմից: Եթե դրան չպատրաստվենք, այդ պատերազմում կկործանվենք: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանն այժմ թուլացել է, ոչ թե չի ցանկանում, այլ չի կարող կտրուկ գործողություններ անել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: Իսկ Հայաստանը միայն պահանջում է Ռուսաստանից՝ ինքը որևէ բանի պատրաստ չլինելով։ Բաբայանը հավելում է, որ նման իրավիճակում, երբ Հայաստանը գործոն չէ, Ռուսաստանը պահում է Արցախն այնքան, որքան ի վիճակի է: