Արցախից երեք հիվանդ է տեղափոխվել Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ

Արցախից երեք հիվանդներ, որոնք օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, հունվարի 7-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տեղափոխված հիվանդներից մեկը երկու ամսական Դաունի համախտանիշով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։

Մեկնաբանել