Հորդանանի պարաօլիմպիականները մեղադրվում են այլասերության մեջ

Հորդանանի պարաօլիմպիկ հավաքականին առնչվող երեք անձիք ձերբակալվել են Հյուսիսային Իռլանդիայում` սեքսուալ հարձակում գործելու և երեխաների նկատմամբ այլասերված գործողություններ թույլ տալու մեղադրանքով:

Դեպքը տեղի է ունեցել «Անտրիմ Ֆորում» մարզային համալիրում, որտեղ թիմերը պատրաստվում են օգոստոսի 29-ին Լոնդոնում մեկնարկող Պարաօլիմպիկ խաղերին:

Երկուշաբթի օրը ձեռբակալվել են 35, 36 և 23 տարեկան տղամարդիկ: Նրանց դեմ դատական հայց է ներկայացվել, հաղորդում է BBC-ն:

23-ամյա տղամարդը մեղադրվում երեխայի նկատմամբ այլասերված գործողությունների, կնոջ վրա սեքսուալ հարձակման և վուայերիզմի (մերկ մարդկանց ծածուկ հետևելու) մեջ: 35-ամյա հորդանանցին մեղադրվում է երեխայի մասնակցությամբ երկու դեպքի մեջ, իսկ երրորդ ձերբակալվածը` բռնաբարության փորձի:

Հյուսիսային Իռլանդիայի սպորտի նախարարը արտակարգ հանդիպում է անցկացրել Հորդանանի հավաքականի շահերը ներկայացնողների հետ: Չորեքշաբթի առավոտյան բոլոր երեք ձերբակալվածները կկանգնեն դատարանի առջև: