Լավ կլինի, եթե Յուրա Մովսիսյանը պայքարի լավագույն ռմբարկուի տիտղոսի համար. Մուսլին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը Sovsport.ru-ին տված հարցազրույցում չի թաքցրել, որ թիմի առաջատարը Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ինչպես նաև հայտարարել է, որ մեր ֆուտբոլիստը դեռ աճելու տեղ ունի:

-Յուրա Մովսիսյանը թիմի ոչ պաշտոնական առաջատարն է: Ի՞նչ եք կարծում նա դեռ աճելու տեղ ունի:

-Այո, ունի: Նա կարող է շատ առաջադիմել ու շատ ավելի լավ խաղալ: Հաստատ սա չէ նրա գագաթնակետը:

-Շատերը կարծում են, որ Մովսիսյանը պայքարելու է լավագույն ռմբարկուի տիտղոսի համար: Այդ հանգամանքը կօգնի՞ թիմին:

-Այո, եթե նա պայքարի լավագույն ռմբարկու դառնալու համար, ապա շատ գոլեր կխփի, ինչը նշանակում է, որ «Կրասնոդարը» շատ հաղթանակներ կտանի և շատ միավորներ կվաստակի:

-Հարձակման գծում գրեթե բոլոր կոմբինացիաների կենտրոնում Յուրա Մովսիսյանն է: Դուք ունե՞ք հատուկ մշակած տակտիկա առանց նրա մասնակցության: Ո՞վ կարող է փոխարինել Մովսիսյանին և թիմին այդպես առաջ տանել իր ետևից:

-Այո, նա մեր հարձակման առաջատարն է, բայց մենք խաղը մի ֆուտբոլիստի վրա չենք կառուցել: Մենք լավ թիմային խաղ ենք ցուցադրում: Եթե Յուրան չխաղա, այլ ֆուտբոլիստներ էլ ունենք` Գոլիշևը, ինչպես նաև Ապաևը կարող են փոխարինել նրան: Յուրան բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց մենք լավ կոլեկտիվ ենք, և թիմի հաղթանակները միայն նրանից չեն կախված:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել