Հալեպի հայկական թաղամասում հացի փուռ է ռմբակոծվել

Ինչպես հաղորդում է սիրիահայերի` երեք հազարից ավելի անդամ ունեցող «Aleppo Armenians» էջը, ականատեսների վկայությամբ` Միտանի մզկիթի մոտ` ռմբակոծության վայրում, զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` երկուսը:

Հրշեջների և շտապ օգության մեքենաները դեպքի վայր են հասել հարևան Սուլեյմանիե թաղամասից: Զոհված մարդու ինքնությունը դեռ չի պարզվել, սակայն այլ աղբյուրներ նշում են, որ վիրավորների թիվն ավելի մեծ է:

Նշենք, որ այս օրերին Հալեպում բազմիցս ռմբակոծությունների թիրախ են դարձել հացի փռերը, սակայն սա առաջին անգամն է, որ դա կատարվել է ընդդիմադիրների վերահսկողությունից դուրս գտնվող թաղամասում:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Հալեպի Աղյոր թաղամասում կրկին ռմբակոծվել էր մի հացի փուռ, որտեղ զոհվել էր շուրջ երկու տասնյակ մարդ:

Մեկնաբանել