Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես եկել է հայտարարությամբ, որով կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը։

Եվրոպացի պաշտոնյան մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի մեկ ամսից ավելի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի հետ կապված։

«Կոչ եմ անում արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասված է հայտարարությունում։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել