Կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է։

«Լուրերի» հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ սկսվել է դիերը ծնողներին փոխանցելու գործընթացը։

Հունվարի 19-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեռ որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Աբրահամյանի փոխանցմամբ՝ ակտիվ քննություն է կատարվում, որի շրջանակում շուրջ 20 անձ հարցաքննվել է, բազմաթիվ փաստաթղթեր են առգրավվել։

***

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Մեկնաբանել