ՊՆ զինծառայող է վիրավորվել

Հունվարի 29-ին նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը, զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՊՆ-ն այլ մանրամասներ չի հաղորդում։

Մեկնաբանել