Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Հալեպում, Իդլիբում և Լաթակիայում զոհվել է 50, վիրավորվել՝ 200 մարդ։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»՝ հղում անելով Սիրիայի առողջապահության նախարարությանը։
Ըստ լրատվամիջոցի՝ զոհերի թվում նաև հայեր կան։
Ցնցումները զգացվել են Սիրիայի բոլոր շրջաններում, բայց ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Հալեպում, Իդլիբում և Լաթակիայում։ Երկրաշարժի առաջին ցնցումը եղել է 7,7 մագնիտուտ ուժգնությամբ, երկրորդը՝ 6,4:
«Գանձասարը» գրում է, որ մի շարք շենքեր են փլուզվել, փրկարարական աշխատանքները շարունակվում են։