Ալեն Սիմոնյանը «նյարդային» է համարում Մոսկվայի արձագանքները

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Մոսկվայի արձագանքը նյարդային է համարում։

«Մի քիչ ավելի եմ համարում այն ջղաձգումները և այն նյարդային արձագանքները Մոսկվայից, որոնք տեղի են ունենում, երբ որ այլ կողմ փորձում է դրական բան անել։ Կարծում եմ, որ իրենք պետք է միքիչ ավելի զսպված լինեն և հասկանան, որ ՀՀ-ն իր շահերն ունի և իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի»,- փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն էր ՀՀ տարածքային ամբողջականությունը ու անվտանգությունը ապահովողը։

«Այդ խնդիրը պետք է լուծեին իրենք՝ ռուսները։ Եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք, իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան և մեր պայմանագրերը այս իրավիճակի համար էին։ Բա դուք ո՞ւր էիք, ինչի չեք ավելի ակտիվ մասնակցում։ Եթե չեք կարողանում, պետք է բարձրաձայն դրա մասին ասել և միասին նստել, ելքեր գտնել։ Բայց տեսնում ենք այն, ինչը տեղի է ունենում»,- նշել է ԱԺ նախագահը։

Մեկնաբանել