19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը Տեղ գյուղի հատվածում էականորեն նվազել է․ ՊՆ

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը Տեղ գյուղի հատվածում էականորեն նվազել է, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նշված ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնել է Թորոսյանը։

***

Ավելի վաղ ՊՆ խոսնակը հաղորդել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Ժամը 17:30-ի սահմաններում նույն Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։

Մեկնաբանել