Հայաստան – Շվեյցարիա` 3:1. Օլիմպիադա, կանայք

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ շվեյցարուհիների նկատմամբ: Առաջին երեք խաղատախտակների վրա հաղթանակներ են տարել Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև երկրի գործող չեմպիոնուհի Մարիա Կուրսովան:

Ցավոք, 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Աննա Հայրապետյանը 78 քայլ հետո պարտություն կրեց կարգով իրեն զգալիորեն զիջող Լաուրա Սթոուերից :

Այսպիսով, Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում միևնույն 3:1 հաշվով: Հիշեցնենք, որ այսօր մեր տղամարդկանց ընտրանին 4:0 հաշվով ջախջախել է Բանգլադեշին:

Հայաստան Շվեյցարիա
Էլինա Դանիելյան 2476 Բարբարա Հունդ 2211 1։0
Մոնիկա Սեպս 2227 Լիլիթ Մկրտչյան 2454 0։1
Մարիա Կուրսովա 2338 Կամիլ դե Սերու 2101 1։0
Լաուրա Սթոերի 2057 Աննա Հայրապետյան 2203 1:0

Մեկնաբանել