Ադրբեջանը նռնականետից կրակ է բացել Կաշենի հանքավայրի ուղղությամբ․ ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ մայիսի 18-ին ադրբեջանական ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

«Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նշում են, որ մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել