Ադրբեջանի ընդդիմության անհաջողությունների պատճառը կուսակցությունների միջև պայքարն է. տեսակետ

Ադրբեջանի ըննդիմության անհաջողությունների պատճառը ընդդիմադիր «Մուսավաթ» և «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունների միջև ոչ անկեղծ հարաբերություններն են: Ադրբեջնական Trend գործակալության հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ընդդիմադիր մեկ այլ՝ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ընդդիմության շրջանում առկա բացասական միտումնների մեծ մասը պայմանավորված է «Մուսավաթի» և «Ադրբեջանի ազգային ճակատի» միջև մրցակցությամբ: «Մենք դեռ ավելի վաղ էինք կանխատեսում, որ այս երկու կուսակցությունները 2013թ. ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուով հանդես չեն գա և չեն պաշտպանի նրան»,- նշել է Ջալալօղլին՝ հավելելով, որ ընդդիմոթյունը մոնոպոլիզացված է այս երկու կուսակցություններով և նրանց այդ մարտավարությունը հանգեցրել է ամբողջ ընդդիմության թուլացմանն ու պարտությանը:

Մեկնաբանել