Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի ըղամարդկանց հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` այս անգամ 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Իսպանիայի ընտրանու նկատմամբ: Մեր հավաքականի հաղթանակն ապահովեց աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ֆրանցիսկո Վալեխո Պոնսի նկատմամբ: Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանն իրենց պարտաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
Հայաստան | վարկ. | – | Իսպանիա | վարկ. | 2,5։1,5 |
Լևոն Արոնյան | 2816 | 1։0 | Ֆրանցիսկո Վալեխո Պոնս | 2697 | |
Իվան Սալգադո Լոպես | 2638 | 0.5։0.5 | Սերգեյ Մովսեսյան | 2698 | |
Գաբրիել Սարգսյան | 2693 | 0.5:0.5 | Միգել Իլյեսկաս Կորդոբա | 2601 | |
Օլեգ Կորնեև | 2581 | 0.5:0.5 | Տիգրան Պետրոսյան | 2661 |
Հայաստանի կանանց հավաքականն առաջին պարտությունը կրեց օլիմպիադայում` 1.5:2.5 հաշվով զիջելով հնդկուհիներին: Առաջին 2 խաղատախտակների վրա Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Հարիկա Դրոնավալի և Էեշա Կարավադեի հետ, իսկ 3-րդ տախտակի վրա Լիլիթ Գալոյանը սպիտակ ֆիգուրներով պարտվեց Տանիա Սաչդևին: 4-րդ տախտակի վրա Մարիա Կուրսովան միավորը կիսեց Մարի Ան Գոմեսի հետ: