Անդրես Ինյեստան ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպայի լավագույն խաղացողի պարգևատրման արարողությունը:

Այս պատվավոր մրցանակի համար պայքարում էին Անդրես Ինյեստան, Կրիշտիանո Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին: Մրցանակին արժանիորեն տիրացավ Եվրոպայի առաջնության հերոսն ու լավագույն ֆուտբոլիստը՝ Ինյեստան:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ 53 մարզական լրագրողներ քվեարկեցին հենց տեղում:

1. Անդրես Ինյեստա (Իսպանիա) – «Բարսելոնա» (19 ձայն)
2-3. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – «Բարսելոնա» (17 ձայն)
2-3. Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա) – «Ռեալ Մադրիդ» (17 ձայն)

Մեկնաբանել