Փաշինյանը կհանդիպի Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունիսի 9-ին, Սոչիում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հայտարարել է Պեսկովը։

Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին։

Մեկնաբանել