Մենք կկարողանանք իրականացնել համազգային նպատակներ. Բակո Սահակյանը երդվել է

Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Արցախի հանրապետության նախագահի պաշտոնամուտին. այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի պաշտոնական կայքից:

Հաջորդիվ տեղի է ունեցել նախագահի հանդիսավոր երդման արարողությունը, որի ավարտին նախագահ Սահակյանը հանդես է եկել ելույթով:

Այնուհետև երկրի ղեկավարը Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության զինված ուժերի զորահանդեսը, որին ներկա էին Հայաստանի հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ղեկավարությունը, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Մեկնաբանել