Ռոնալդուն չէր պատկերացնում այս ամենը. Լապորտա

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան դիմել է հանրությանը` կոչ անելով ճնշում չգործադրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի վրա: Այս մասին հաղորդում է AS-ը: Հիշեցնենք, որ պորտուգալացին հայտարարել էր, որ իրեն երջանիկ չի զգում «Արքայական ակումբում»:

«Ամբողջ աշխարհը հարձակվել է Ռոնալդուի վրա և քննադատում է նրան: Ես հասկանում եմ, որ Ռոնալդուն մեծ ճնշման տակ է, չէ՞ որ նա էլ է մարդ: Մեզ միշտ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Նա չէր պատկերացնում, թե ինչ ազդեցություն կունենան իր խոսքերը»,- հայտարարել է Լապորտան:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել