Վերահսկիչ պալատի մասին օրենքը պետք է վերանայվի. Խոսրով Հարությունյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան զեկույցին:

Վերահսկիչ պալատը պատկառելի աշխատանք է կատարել, նշեց պատգամավորը՝ առաջարկելով սակայն, որ այդ մարմինը ոչ միայն խախտումներ արձանագրի, այլև ներկայացնի միջոցներ՝ դրանք լուծելու համար և փորձի վեր հանել այդ խախտումները ծնող օրենսդրական բացերը: Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Վերահսկիչ պալատի մասին օրենքը այս տեսանկյունից պետք է վերանայվի, մասնավորապես՝ առաջարկեց, որ հստակեցվի պալատի գործունեության նպատակը, որից էլ կարող են բխեցվել նրա հիմնական գործառույթները և խնդիրները:

Մեկնաբանել