Անգլիայի և Բրազիլիայի հավաքականները 2013-ին երկու խաղ կանցկացնեն

Անգլիայի և Բրազիլիայի հավաքականները երկու ընկերական հանդիպում կանցկացնեն 2013թ.-ին: Առաջին հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում 2013թ.-ի փետրվարի 6-ին և նվիրված կլինի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հիմնադրման 150-ամյակին: Իսկ հունիսին անգլիացիներն արդեն կմեկնեն Բրազիլիա պատասխան խաղի շրջանակներում: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com