Անդրանիկ Կարապետյանը` աշխարհի չեմպիոն. Ծանրամարտ

Մինչև 77 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը 3 ոսկե մեդալ նվաճեց Սլովակիայի Կոշիցե քաղաքում ընթացող պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Անդրանիկը երկամարտում ցույց տվեց 331 կգ արդյունք և պատանիների աշխարհի նոր ռեկորդ սահմանեց: Նախորդ ռեկորդը (330 կգ) նույնպես պատկանում էր մեր ծանրորդին:

Թե՛ պոկում վարժությունում, թե՛ հրում վարժությունում Անդրանիկը զգալիորեն գերազանցեց մրցակիցներին և երկամարտի արդյունքում 2-րդ տեղը զբաղեցրած ռուս Արտյոմ Լեֆլերից 27 կգ ավելի արդյունք ցույց տվեց: Այս քաշային կարգում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Դավիթ Տոնոյանը բավարարվեց 6-րդ տեղով:

Տ Անուն Երկիր Անձ. ք. Պոկում Հրում Երկ.
1 2 3 1 2 3
1Armenia Անդրանիկ Կարապետյան Հայաստան 75.60 140.0 146.0 155.0 1 170.0 176.0 1 331.0
2Russia Արտյոմ Լեֆլեր Ռուսաստան 76.60 131.0 135.0 138.0 3 160.0 165.0 169.0 2 304.0
3Kazakhstan Գալիբեկ Զուբաթխանով Ղազախստան 75.90 135.0 140.0 143.0 2 160.0 165.0 165.0 6 303.0
4India Ռահուլ Վենքաթ Հնդկաստան 76.00 126.0 131.0 135.0 5 157.0 163.0 165.0 4 296.0
5Chile Ֆարիաս Լոպես Չիլի 75.80 125.0 130.0 131.0 8 158.0 163.0 165.0 3 290.0
6Armenia Դավիթ Տոնոյան Հայաստան 75.20 120.0 125.0 130.0 7 160.0 164.0 166.0 5 289.0

Մեկնաբանել