Ադրբեջանը Շուշիի շրջանում կիրառել է ականանետ․ ՊԲ

Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ, հայտնում Արցախի պաշտպանության բանակը։

«Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՊԲ-ն հերքել էր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

Մեկնաբանել