Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է. Onze Mondial

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ֆրանսիական Onze Mondial ամսագրի տարբերակով: Այս մրցանակը շնորհվում է 1976թ.-ից:

Մեսսին հավաքել է քվեարկողների ձայների 47,45 տոկոսը՝ առաջ անցնելովՌոնալդուից (27,95%) և Ռադամել Ֆալկաոյից (6,1 %): Նրանց հաջորդում ենՔարիմ Բենզեման, Չավին և Մեսութ Օզիլը:

Մրցանակը տրվում է 2011/12 մրցաշրջանի արդյունքներով, երբ Մեսսին 69 խաղում դարձավ 82 գնդակի հեղինակ: Արգենտինացին լավագույնն էր ճանաչվել նաև 2009 և 2011թթ.-ին, իսկ 2010թ.-ին ամսագիրը պաշտոնապես մրցանակ չէր շնորհել:

Նշենք, որ նախկինում երեք անգամ այս մրցանակին արժանացել էին լեգենդար ֆրանսիացիներ Միշել Պլատինին և Զինեդին Զիդանը:

Մեկնաբանել