Արցախից բռնի տեղահանվել է 93 000 մարդ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը ժամը 12:00-ի դրությամբ անցել է 91 000-ը, իսկ ժամը 16:00-ի դրությամբ` այդ թիվը հասել է 93 000-ի։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Պետության կողմից ապահովվող կեցավայրից օգտվել է 23 433 մարդ։ Արագածոտնում կեցավայրով ապահովվել է 976 մարդ, Արարատում՝ 6 031-ը, Արմավիրում՝ 2 100-ը, Գեղարքունիքում՝ 2 100-ը, Լոռիում՝ 1 187-ը, Կոտայքում՝ 5 323-ը, Շիրակում 897 մարդ, Սյունիքում 2 050, Վայոց ձորում՝ 2 555 մարդ, Տավուշում՝ 1 183-ը։

Մեկնաբանել