ԵՄ-ն պարեկային ծառայությանը 75 միավոր Skoda է նվիրում

Եվրոպական Միությունը Հայաստանի պարեկային ծառայությանը կտրամադրի 75 միավոր տրանսպորտային միջոց։ Դրանցից 51-ի ստացումը կկազմակերպվի կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ։ Ընդհանուր առմամբ, 51 մեքենայի նվիրատվության արժեքը կկազմի մոտ 915 մլն դրամ։ Մոտ 900 000 դրամի չափով էլ Եվրոպական Միությունը ավտոպահեստամասեր է տրամադրելու։

Եվրամիության այս նվիրատվությամբ պարեկային ծառայությանը հանձնվող մեքենաները չեխական Skoda Kodiaq Style մակնիշի մեքենաներ են, որոնք արտադրվել են այս տարի։

Պարեկային ծառայությունը գործում է 6 մարզում և Երևան քաղաքում, իսկ շուտով գործելու է հանրապետության ամբողջ տարածքում։ Ներկայում պարեկային ծառայությունը համալրված է Toyota և Skoda մակնիշի ավտոմեքենաներով։

Մեկնաբանել