Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները Վրաստանում ոչ պաշտոնական շփում են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Վրաստանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 26-ին Թբիլիսում մասնակցել են Մետաքսի ճանապարհի համաժողովին։

«Պաշտոնական ճաշից հետո եղել է ոչ պաշտոնական շփում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետների միջեւ»,- փոխանցեցին վարչապետի աշխատակազմից:

Մեկնաբանել