Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կաճի 4,7 միլիարդ դրամով

Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ կավելանա 4,7 միլիարդ դրամով և կկազմի 24,5 միլիարդ դրամ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում 2024-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հիմնական ավելացումները կապված են ծրագրային ապահովումների և սարքավորումների ձեռք բերման հետ։

«Նախագծով նախատեսված է 2024-ին ընդհանուր առմամբ իրականացնել 24 միլիարդ 572 միլիոն դրամի ծախսեր՝ 11 ծրագրերի և 57 միջոցառումների միջոցով»,- ասել է Խաչատրյանը։

Մեկնաբանել