Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ չի կարող «Բարսելոնայի» և «Ռեալի» ֆուտբոլիստներին հանգստանալու հնարավորություն տալ կիրակի օրը կայանալիք Էլ Կլասիկոյից հետո:
«Ես հասկանում եմ, որ «Ռեալի» և «Բարսայի» առաջատար խաղացողներին հանգիստ է անհրաժեշտ Կլասիկոյից հետո, սակայն չեմ կարող նման ճոխություն թույլ տալ ո՛չ ինձ, ո՛չ նրանց:
Մենք խաղում ենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար և այդքանով ամեն ինչ ասված է»,-դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Marca-ն: