Լիոնել Մեսսին հայր է դարձել

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ արգենտինացի Լիոնել Մեսսին հայր է դարձել: Այս մասին հայտնում է ESPN-ը:

Նրա ընկերուհի Անտոնելա Ռոկուցոն «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատարին տղա է պարգևել, ում անունը դրել են Տիագո:

Նշենք, որ 2012թ.-ի հունիսի 2-ին Մեսսին Էկվադորի դարպասը գրավելուց հետո գնդակը դրել էր իր մարզաշապիկի տակ՝ գոլը նվիրելով Անտոնելային և իր ապագա երեխային: