Խաղաղության պայմանագրի կնքումով Հարավային Կովկասում նոր դարաշրջան կսկսվի, կարծում է Էրդողանը

Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է, մարտի 12-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հունաստանի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ վերջին շրջանում Հունաստանի հետ հարաբերություններում ստեղծված մթնոլորտը կփոխվի և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը կհանգեցնեն առարկայան արդյունքների։

Օրերս հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ հույս հատնելով, որ բանակցություններում ձեռքբերված առաջընթացը վճռորոշ կլինի Կովկասի բարգավաճման համար։

Մեկնաբանել