Հայաստանը չի կարող գտնել ավելի հայամետ երկիր, քան Ռուսաստանն է․ Կարասին

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի կարծիքով՝ Ռուսաստանն ամենահայամետ երկիրն է։

«Հաշվի առնելով Երևանին Մոսկվայից հնարավորինս հեռացնելու Արևմուտքի ջանքերը, ստիպված եմ էմոցիոնալ կերպով նկատել, որ Հայաստանը չի կարող գտնել ավելի հայամետ մեկին, քան Ռուսաստանն է։ Դրա պատճառները շատ են՝ պատմությունից մինչև անվտանգություն: Եկել է լրջորեն մտածելու ժամանակը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Կարասինը։

Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիրմարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկելԵվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակտրամադրելու հնարավորությունը․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումներիուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններումփոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման առարկադառնա»։

2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ ՆիկոլՓաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինելԵվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Նախորդշաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։



Մեկնաբանել