Կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները

Այսօր՝ մարտի 22-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Լրատվամիջոցների հետ զրույցներում տեղեկությունը հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Հայ-ադրբեջանական վերջին շփումը եղել է մարտի 7-ին, երբ տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը։

Դրանից մոտ մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 28-29-ը, Բեռլինում բանակցություններ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

Մեկնաբանել