Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ հենց «իրական Հայաստանը» պետք է զբաղվի․ Սուրեն Մանուկյան

Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարթակներում ապացուցման կարիք չունի, այն ցեղասպանագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, նշում է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ ցեղասպանության փաստի համար կարևոր չէ զոհերի թիվը, ավելին՝ ցեղասպանություն կարող են համարվել անգամ առանց զոհերի գործողությունները։ Նա անդրադառնում է նաև «ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» եզրույթների տարբերությանը։ Ըստ Մանուկյանի՝ Հայաստանը պետք է շարունակի միջազգային հարթակներում առաջ տանել Հայոց ցեղասպանության թեման՝ մատնանշելով նաև կուտակված բացթողումները։

Մեկնաբանել