«Աշխարհի ամենալավ անկյունը»․ Տանձավեր

Տանձավերը Սյունիքի մարզի Կապան համայնքի հին գյուղերից է։ Հիմնադրումից ի վեր գյուղը չի ասֆալտապատվել, չի գազաֆիկացվել։ Գյուղի միջնակարգ դպրոցն էլ հիմնադրման օրվանից չի վերանորոգվել։ Կրթօջախում սովորում է հինգ աշակերտ, բայց պայմանները բավարար չեն երեխաների զարգացումը և ուսումը լիարժեք կազմակերպելու համար։ Անտեսված ու դատարկվող գյուղը ապրում է միայն բնության չքնաղ տեսարաններով։

Մեկնաբանել