Համաեվրոպական վիճակախաղի ֆրանսիական կայքը դարձել է հաքերների թիրախ. պորտալում տեղադրվել է մեջբերում Ղուրանից՝ մոլախաղերի անթույլատրելիության մասին:
«Մարոկկոյի ուրվականներ» կոչվող հաքերներն իրենց գրություններն արել են ֆրանսերեն և արաբերեն:
Euromillions վիճակախաղը խաղարկվում է եվրոպական 9 երկրում: Օգոստոսի 11-ին Բրիտանիայի մի բնակիչ Euromillions վիճակախաղում շահել է 190 մլն եվրո, որն այս տարվա յոթերորդ շահումն էր Մեծ Բրիտանիայի տարածքում: