Մարդը պարզապես ազատության համար սկսում է ամեն ինչ անել. Հ.Թովմասյան

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը պարզաբանել է այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ արադարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքը: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայի թղթակցի հարցին, թե ինչպիսին է իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում հատկապես վերջին դեպքերից հետո՝ նա ասել էր. «…բողոքների մեծ մասը դատական ակտերից են, ես չեմ ասում, որ այդ բողոքներն օբյեկտիվ են, մարդը պարզապես ազատության համար սկսում է ամեն ինչ անել, մի մասը, որ բերանն է կարում»: Նախարարի բնորոշմամբ կոնկրետ այդ դատապարտյալների համար «աչք ու բերան կարելը» սովորական բան է դարձել, այդ կարերից անգամ անցքեր են առաջանում` ինչպես աղջիկների ականջներին:

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների հետաքրքրությունը ասվածի հանդեպ, լրացուցիչ պարզաբանում ենք, որ նախարար Հրայր Թովմասյանը նկատի է ունեցել կոնկրետ դատապարտյալների և նրանց կոնկրետ արարքները, և որ հանցավոր աշխարհում, բերանը կամ աչքը կարելու միջոցով իրենց հանդեպ ուշադրություն հրավիրելու մեթոդը սովորական երևույթ է դարձել, և ոչ միայն Հայաստանում:

Մեկնաբանել