Աշխարհի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել իսպանական Խետաֆեն

Արաբական ծագումով մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը մտադիր է ձեռք բերել «Խետաֆեն»: Նա արդեն բանակցություններ է սկսել ակումբի ղեկավարության հետ: Պետք է ընդգծել, որ «Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսն արդեն երկար ժամանակ հովանավոր է փնտրում իր ակումբի համար, որը պարտքեր ունի: Սլիմն էլ այն մարդն է, ով ոչ միայն կփակի պարտքերը, այլ նաև լրացուցիչ ներդնումներ կանի ակումբում: Ըստ Marcaի` պայմանագիրը կստորագրվի մոտական օրերում:

Հիշեցնենք, որ ըստ Forbes-ի ` Սլիմը 2011 և 2012 թվականների աշխարհի ամենահարուստ մարդն է: Նրան են պատկանում հեռահաղորդակցության ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ` Teléfonos de México, Altria Group, Telcel և América Móvil: Ընկերության հիմնական ակտիվը Grupo Carso հոլդինգն է, որի մեջ մտնում են մի շարք մեքսիկական խոշոր ընկերություններ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել