Հնարավոր է՝ Վրաստանի խորհրդարանը վերադառանա Թբիլիսի. սկսվել են վերականգնման աշխատանքները

Թբիլիսում սկսվել են Վրաստանի խորհրարանի շենքի վերակառուցման աշխատանքները: Հնարավոր է՝ օրենսդիր մարմնի աշխատանքների համար անրաժեշտ պայմանների վերականգանմանը մասնակցի նաև նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Cartu Group-ը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Ըստ կայքի՝ խորդհրդարանի աշխատակազմի տեխնիկական մասի աշխատակիցներն արդեն կաչվել են Թբիլիսի, և ներկայում ուսումնասիրվում է ստեղծված իրավիճակը:

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար՝ Զուրաբ Մարկվելիձեն հաստատել է տեղեկությունը, որ խորհրդարանի՝ Թբիլիսում գտնվող շենքի ուսումնասիրության աշխատանքերը սկսվել են, սակայն աշխատակազմը Թբիլիսում դեռևս որևէ աշխատանք չի տանում:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի՝ Քութայիսիում գտնվող նոր շենքը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից բացվել է ընթացիկ տարվա օգոստոսին, սակայն անորակ շիրանարության պատճառով մի շարք խնդիրներ են առաջացել նորակառույց շենքում, մասնավորապես՝ կապված տանիքի, կահավորման հետ: Նոր կառավարությունը՝ Իվանիշվիլիի գլխավորությամբ, հայտարարել է, որ մտադիր է խորհրդարանը հետ բերել Թբիլիսի:

Նորընտիր խորհրդարանը իր առաջին նիստը հոկտեմբրի 20-ին գումարել է Քութայիսիում:

Մեկնաբանել