Ժոզե Մոուրինյո. Ռեալից հետո չգիտեմ՝ որտեղ կաշխատեմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ չգիտի, թե ինչով է զբաղվելու «Արքայական ակումբից» հեռանալուց հետո։

«Դեռ վաղուց ես գիտեի, որ աճելու համար անհրաժեշտ է տարբեր երկրներում աշխատել։ Երբ սկսեցի ճանապարհորդել, ձգտում էի գնալ Անգլիա, Իտալիա և Իսպանիա։ Երբ ես ավարտեմ աշխատանքս «Ռեալում», չգիտեմ, թե որտեղ եմ աշխատելու։

Ես մշտապես գտնվում եմ ինքս ինձ հետ պայքարի մեջ և միշտ փորձում եմ լավը լինել։ Այսօր ավելի ու ավելի է դժվարանում ֆուտբոլիստներին մարզելը։ Մարզչի մասնագիտությունը տարբերվում է 10, 20 կամ 30 տարի առաջ կատարած աշխատանքից», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Ronda Iberia Magazine-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել