Ջոդի Ֆոսթերը «Ոսկե գլոբուս» կստանա

Դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը կարժանանա Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի պատվավոր՝ Սեսիլ ԴեՄիլի մրցանակին, որը շնորհվում է կինեմատոգրաֆում ներդրման համար:

Ջոդի Ֆոսթերը մրցանակը կստանա 2013թ. հունվարի 13-ին «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ: Այս կինոմրցանակը շնորհում է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան, որի հայտարարության մեջ ասված է. «Ջոդի Ֆոսթերը բազմակողմանի տաղանդ ունեցող կին է, որը աներևակայելի հաջողության է հասել, և իր կարիերայում շարունակում է նոր բարձունքներ հաղթահարել»:

Ֆոսթերը «Ոսկե գլոբուսի» է արժանացել 1991թ. էկրան բարձրացած «Գառների լռությունը» ֆիլմում գլխավոր դերի համար:

2012թ. հունվարին՝ Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի անցյալ մրցանակաբաշխության ժամանակ, Սեսիլ ԴեՄիլի մրցանակ էր ստացել դերասան Մորգան Ֆրիմենը:

«Ոսկե գլոբուսի» մյուս մրցանակակիրների թվում են դերասաններ Հարիսոն Ֆորդն ու Ռոբերտ դե Նիրոն, ռեժիսորներ Մարտին Սքորսեզեն և Սթիվեն Սփիլբերգը, դերասանուհիներ Բարբարա Սթրեյզանդը և Շիրլի Մաքլեյնը, ինչպես նաև երգիչ Ֆրենկ Սինատրան և մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը:

Մեկնաբանել