Կրկին երկրաշարժ՝ Իրանում և հետցնցումներ՝ ՀՀ-ում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը (ՍՊԾ) տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 20:21-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.51˚ և արևմտյան երկայնություն 46.77˚:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում 2-3 բալ:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով 10:26-ին Իրանի Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել էր քիչ ավելի թույլ՝ 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի արդյունքում վիրավորվել էին տասնյակ մարդիկ:

Երկրաշարժը զգացվել էր ՀՀ-ում՝ քաղաք Քաջարանում և Կապանում 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում 2-3 բալ ուժգնությումբ:

Մեկնաբանել