Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, զոհվել՝ 17 զինծառայող

Թուրքական իշխանությունները հաղորդել են, որ երկրի հարավ-արևելքում կործանվել է ուղղաթիռ, և զոհվել է 17 զինծառայող. տեղեկանում ենք BBC-ից:

Սիիրտի նահանգապետի Ահմեդ Այդինի խոսքով՝ ուղղաթիռը կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով:

Նահանգապետն ասել է, որ բոլոր զոհվածները հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ էին:

Նշենք, որ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածը թուրքական բանակի՝ քուրդ զինյալների դեմ գործողությունների շրջանն է:

Մեկնաբանել