Յուրա Մովսիսյանը հետազոտվում է Իսպանիայում. Մուսլին

Երեկ կայացած Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակին» պարտվելուց (0:2) հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իր թիմի առաջատար, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի առողջական վիճակին: Այս մասին հաղորդում է Sport-express-ը:

-Ինչպե՞ս է Յուրա Մովսիսյանի առողջական վիճակը:

-Նա Իսպանիայում հետազոտվում է: Առաջիկա օրերին կիմանանք ախտորոշումը: Ամեն դեպքում, նա արդեն ավելի լավ է:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի մասնակցել իր ակումբի վերջին 3 խաղերին։

Մեկնաբանել