Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում, հաղորդում է Ոստիկանության կայքը:
ՃՈ պետի հրամանով տեսանյութի հիման վրա ծառայողական քննություն էր նշանակվել:
Ճանապարհային ոստիկանության վերոնշյալ տեսուչները օրերս համացանցում հայտնված սիրողական տեսանյութի «հերոսներն» էին։ Տեսանյութը բուռն արձագանք էր գտել համացանցում։ Սոցիալական ցանցերի օգտատերերի համար թևավոր խոսք էր դարձել նրանց արած անհասկանալի մի արտահայտություն`«Լրիվ դու ոնց-որ խառնում ես սաղ»։