Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ Թուրքիայում կցուցադրվի «Նռան գույնը»

Ստամբուլում նոյեմբերի 25-ին կնշվի 18-րդ դարի հայ մեծ աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը, հաղորդում է «Ակoսը»:

Ըստ թերթի` Սայաթ-Նովայի 300-ամյակը կնշվի Հայկական մշակույթի և զորակցության կենտրոնում: Նախատեսվում է մասնակիցներին ներկայացնել Սայաթ Նովայի կյանքը և ստեղծագործությունները, որից անմիջապես հետո կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը` նվիրված Սայաթ-Նովային:

Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղլուլ Գունայն ասել էր, որ Թուրքիայում Սայաթ-Նովային նվիրված գիրք կհրապարակվի: «Մենք մեծ կարևորություն են տալիս տարբեր մշակույթներին պատկանող և տարբեր լեզուներով ստեղծված գրական ստեղծագործությունների հրատարակմանը: Այս շրջանակում մենք ծրագրում ենք հրատարակել հայ երաժշտության մեծ գուսան Սայաթ-Նովայի և նրա ստեղծագործությունների հուշագիրքը»,- հայտարարել է Գունայը:

Մեկնաբանել